Ուռուցքաբանություն
Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ` ոսկրերի ուռուցքի դեպքում. nairimed.com
Մեր զրուցակիցն է օրթոպեդ-ուռուցքաբան, «Նաիրի» ԲԿ օնկոօրթոպեդիայի և ոսկրային ախտաբանության ծառայության ղեկավար Գալուստ Գալուստյանը:
- Ծառայության շրջանակում ինչպե՞ս է կազմակերպվում բժշկական օգնությունը:
- Մեր կլինիկայում բուժօգնությունն իրականացվում է համակարգային հետազոտման ու բուժման սկզբունքով: Միայն հստակ ախտորոշից հետո այս կամ այն բուժման մեթոդն ընտրելու վերաբերյալ որոշում է կայացվում: Դիմած հիվանդների մեծ մասը ենթարկվում է վիրահատական բուժման, սակայն կան հիվանդներ, որոնց նախավիրահատական բուժման սխեմայում պարտադիր ընդգրկվում է դեղորայքային կամ ճառագայթային բուժում:
- Ինչպիսի՞ն է գործիքային հագեցվածությունը:
- Կլինիկայի ախտորոշիչ ծառայության եւ վիրահատարանի հագեցվածությունը և մասնագիտության մեջ հմուտ բժիշկներով համալրումը թույլ են տալիս դժվարագույն խնդիրներ լուծել և կյանքի կոչել ծանր հիվանդների: «Նաիրի» ԲԿ հագեցվածությունը գործնականորեն չի զիջում առաջատար եվրոպական կլինիկաներին:
- Նորարական ի՞նչ տեխնոլոգիաներ և մեթոդներ են կիրառվում ծառայությունում:
-Ոսկրերի չարորակ ուռուցքների բուժման ժամանակ մեր կարևոր խնդիրը ամպուտացիայից խուսափելը և ախտահարված վերջույթի պահպանումն է: Որպես կանոն, մենք կարողանում ենք հասնել մեր նպատակին` օգտագործելով եվրոպական ժամանակակից անհատական էնդոպրոթեզներ (հեռացված ոսկորի փոխարեն տեղադրվող արհեստական հոդեր): Համապատասխան էնդոպրոթեզները, հատուկ գծագրերի օգնությամբ, ընտրվում և պատրաստվում են նախքան վիրահատությունը եւ մեկ ամսվա ընթացքում ուղարկվում Հայաստան: Օրինակ, մենք ունեցել ենք դեպք, երբ մեկ անձի մոտ երեք հոդ է փոխվել (հիվանդի մոտ առկա էր մետաստազներով բարդացած ուռուցք):
Որոշ բարորակ ուռուցքների ժամանակ իրականացվում է, այսպես կոչված, նվազագույն ինվազիվ վիրահատական միջամտություններ, որոնք թույլ են տալիս հեռացնել ուռուցքն` առանց մեծ տրավմա հասցնելու մայր ոսկրին: Այս միջամտությունն ունի իր ընթացակարգը. իրականացվում է նախավիրահատական նավիգացիա, այսինքն, նշվում է ախտահարված հատվածը, ինչը թույլ է տալիս վիրահատության ժամանակ հեռացնել միայն օջախը: Այսպիսի մոտեցման շնորհիվ հիվանդին հնարավոր է ավելի շուտ ոտքի կանգնեցնել:
Այս ամենից զատ, ծնկահոդի արտրոզների ժամանակ կիրառվում է նաև պրոքսիմալ ֆիբուլար օստեոտոմիայի մեթոդը` նույնպես նվազագույն ինվազիվ ճանապարհով, ինչը թույլ է տալիս հետաձգել էնդոպրոթեզավորման ժամկետը` օգտագործելով սեփական հոդի ռեսուրսները:
Ծառայության շրջանակում նորույթ է ոսկրերի բարորակ ուռուցքների վիրահատության ժամանակ ուռուցքը հեռացնելուց հետո սինթետիկ ծագմամբ հատուկ ոսկրանյութի կիրառումը, որը թույլ է տալիս կարճ ժամանակում վերականգնել հեռացված ոսկրի կառուցվածքը` շրջանցելով հիվանդի մարմնի մեկ այլ հատվածից ոսկր վերցնելու անհրաժեշտությունը:
- Ինչո՞վ է առանձնանում օնկոօրթոպեդիան` բժշկական այլ ոլորտներց:
- Օնկոօրթոպեդիան բարդ մասնագիտություն է` հայտնված երկու ինքնուրույն մասնագիտությունների խաչմերուկում: Հաշվի առնելով, որ պացիենտների շրջանում գերակշռում են երեխաներն ու դեռահասները, մանկաբուժությունը նույնպես ունի դերակատարում: Առանձնահատկություն է նաև այն, որ պահանջվում է հոգեբանական լուրջ միջամտություն, բժիշկների կողմից զգոնություն` ժամանակին հայտնաբերելու վաղ ախտահարման նշանները ու կազմակերպել ախտորոշումն և բուժումը:
- Ոսկրերի ուռուցքով տարեկան որքա՞ն պացիենտ է վիրահատվում:
- Բարորակ եւ չարորակ ուռուցքներով տարեկան վիրահատվում է մոտավորապես 100-110 հիվանդ, ընդ որում, զգալի մասը կազմում են երեխաներն ու դեռահասները:
- Ի՞նչ ախտանշաններ են ի հայտ գալիս երեխաների մոտ, հիմնականում ի՞նչ գանգատներով են Ձեզ դիմում:
- Ի տարբերություն ուռուցքների այլ տեղակայման՝ թոքի, կերակրափողի, ստամոքսի, որտեղ գոյություն ունեն հստակ նախաուռուցքային գործընթացներ, և որոնց չբուժելու դեպքում նախապայմաններ են ստեղծվում ուռուցքների զարգացմանը, երեխաների մոտ չկա հստակ հայտնաբերված ռիսկի գործոն: Այսինքն, ուռուցքները կարող են առաջանալ առանց ռիսկի գործոնի և որևէ տագնապ առաջացնող ախտանշանի: Նախանշան է ախտահարված հատվածում ցավը, ընդ որում, ցավերը չեն համընկնում կրած որևէ տրավմայի հետ, որոնք նաև չեն կարող ուռուցքի պատճառ լինել, սակայն կարող են ուռուցքի արագ աճելու առիթ հանդիսանալ:
- Ինպե՞ս է կազմակերպվում ուռուցքաբանական բազմամասնագիտական թիմի գործունեությունը ծառայությունում:
-Մեր ոլորտում թիմային աշխտանքը պարտադիր բաղադրիչ է, քանի որ ուռուցքաբանության մեջ միայն տեղային կամ վիրաատական բուժումը չի կարող ապահովել այն արդյունքը, որն այսօր համաշխարհային ուռուցքաբանության մեջ ստանդարտ է համարվում: Երբ գործ ունենք չարորակ ուռուցքի հետ, առաջին հերթին, անհրաժեշտ է ընդհանուր, համակարգային բուժում, որը հնարավոր է ապահովել քիմիաթերապևտի, ճառագայթաբանի հետ միասին, որը պահանջում են նաև միջազգային ժամանակակից ուղեցույցերը: Մեր պրակտիկայում դժվար դեպքերի ախտորոշման ժամանակ մշտական կապի մեջ ենք լինում նաև Եվրոպայի եւ ԱՄՆ-ի մեր գործընկերների հետ:
Կարդացեք նաև
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Հայտնի փաստ է, որ կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը, իսկ տղամարդկանց շրջանում՝ թոքի քաղցկեղը: Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է...
Այսօր քաղցկեղի դեղորայքային բուժման ամենաօպտիմալ մեթոդներն են թիրախային եւ իմունաթերապիան։ Երկուսն էլ ավանդական քիմիաթերապիայի հետ միասին հաջողությամբ կիրառվում են Նաիրի ԲԿ–ում...
Երբ հետազոտել կրծքագեղձը, անհրաժեշտ է կատարել ամենամյա հետազոտություն, թե բժշկի դիմել, երբ արդեն կան գանգատներ: Թեման պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ մամոլոգիայի և կրծքագեղձի...
Քաղցկեղի որ տեսակներն են բնորոշ կանանց և որոնք՝ տղամարդկանց. պարզաբանում է «Էրեբունի» ԲԿ ուռուցքաբանության գծով փոխտնօրեն Հայկուհի Գյոքչյանը: Կանանց շրջանում գերիշխում է կրծքագեղձի քաղցկեղը...
Ողնաշարի ուռուցքների առանձնահատկությունները
Ողնաշարի ուռուցքները լինում են բարորակ և չարորակ: Կարող են հայտնաբերվել ողնաշարի ցանկացած հատվածում...
Ուռուցքաբանությունը բժշկության ամենաարագ զարգացող մասնագիտությունն է: Գրեթե ամեն տարի, նույնիսկ ամեն ամիս, կամ ամեն շաբաթ նորություններ են լինում այդ ոլորտում...
Վերջին տարիներին նկատվո՞ւմ է գլխուղեղի ուռուցքների դեպքերի հաճախացում
Ցավոք, գլխուղեղի նորագոյացությունները վերջին տարիներին ավելի հաճախ են հանդիպում, հատկապես...
Կոնտրաստային մամոգրաֆիան կրծքագեղձերի հետազոտման ռենտգեն մեթոդ է, այն համարվում է կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման զգայուն մեթոդներից մեկը: Իր զգայունությամբ գրեթե չի զիջում ՄՌՏ հետազոտությանը...
Վահանաձև գեղձի հանգուցային նորագոյացությունները մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ նորագոյացություններ են: Միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ փոփոխություններ...
Կրծքագեղձի բիոպսիան ախտորոշիչ նպատակով կասկածելի հատվածից հյուսվածքի կամ բջիջների ստացումն է և կրծքագեղձի քաղցկեղր վերջնական ախտորոշման միջոց է...
Ներկայում ամբողջ աշխարհում կրծքագեղձի քաղցկեղի վերջնական ախտորոշման միակ տարբերակը բիոպսիան է: Բիոպսիայի ժամանակ հետազոտության համար գեղձից վերցվում են բջիջներ կամ հյուսվածք: Լաբորատոր հետազոտության արդյունքում...
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYmansGS' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1403